
Հունաստանում 154 հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում

Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիսը, ով ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգման պատասխանատուն է:
«Վերջին 24 ժամում մեզ մոտ 98 նոր հրդեհ է բռնկվել, այսօր քաղաքացիական պաշտպանության ուժերը 154 հրդեհ են մարել երկրի ողջ տարածքում»,- ասել է Հարդալիսը:
Նա հավաստիացրել է, որ իշխանությունները մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները հրդեհների դեմ պայքարում:
Փոխնախարարն իր ցավակցություններն է հայտնել կրակի մարման ժամանակ մահացած կամավորականի ընտանիքի անդամներին: