
Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը համագործակցության կոչ է արել Աֆղանստանին սահմանակից երկրներին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 7-ին The Times պարբերականում հրապարակված հոդվածում:
«Պատերազմի շարունակումը չի բխում Աֆղանստանին սահմանակից երկրների շահերից: Նրանցից շատերն արդեն միլիոնավոր փախստականների են ընդունել, ու ևս մի քանի միլիոնը կլքեն Աֆղանստանը, եթե չհաջողվի կայունացնել վիճակն այնտեղ: Այդ դեպքում ահաբեկչության սպառնալիքի աճը անխուսափելի է, քանի որ ծայրահեղականները կօգտվեն առաջացած վակուումից: Կարող ենք թույլ չտալ դա, եթե աշխատենք միասին», – գրել է Քարթերը: