Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ առհասարակ չգիտի, թե ինչ է ցանկացել ասել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ հայտարարել է, թե Շիրակի մարզում «չոր նավահանգիստ կհիմնեն»։
Արցախի Հանրապետությունն այսօր նշում է անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրը: Օրվա առթիվ ուղերձով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
TRT World forum-ի ժամանակ Էրդողանն անդրադարձել Եվրոպայի հետ Թուրքիայի ունեցած հարաբերություններին և F-16 կործանիչներին։ Մասնավորապես նշել է, որ Եվրոպան լքել է իրենց (Թուրքիային-խմբ․) և միայնակ թողել ահաբեկչության դեմ պայքարում, և դա երբեք չի մոռացվի։
Ղրիմի կամրջով դեկտեմբերի 11-ից ժամանակավորապես կսահմանափակվի ավելի քան 1,5 տոննա բեռնատարողությամբ բեռնատարների, այդ թվում՝ «Գազելների» տեղաշարժը:
Պետք է ամեն ինչ անենք, որ ավելացնենք Արցախի Հանրապետության բյուջեն, ներգավենք մասնավոր սեկտորին և, որ բարերաները զգան, որ իրենց գումարները ճիշտ են ծախսվում։ Այս մասին Արցախի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Եվրամիությունն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, սակայն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Արմեն Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Անբարո, անհայրենիք սրիկաներ»։
«Բրյուսելյան փաստաթուղթ կա: Երեկ Արմեն Գրիգորյան կոչվող մեկ այլ ոչնչություն ասում էր, որ կա խաղաղության համաձայնագրի ընդամենը երկու տարբերակ՝ ռուսական և ադրբեջանական: Սուտ ասաց, որովհետև եթե ոչ խաղաղության պայմանագրի տեքստ, կա եվրոպական առաջարկ, որը ես տեսել եմ: Դա խաղաղության պայմանագիր չի կոչվում, կոչվում է խաղաղության պայմանագրի էլեմենտներ: Ինչ-որ բառախաղ է: Ես տեսել եմ էդ թուղթը, Բրյուսելում եմ տեսել ու անձամբ կարդացել եմ: Թող հերքեն ասածս»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ, 168.am-ի եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը և Արցախի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այս օրերին աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայում։
Արձանագրենք, որ կապիտուլյանտ իշխանությունը մինչ այս պահը որեւէ խոսք չի ասել՝ ուղղված Արցախի անկախության հանրաքվեի տարեդարձին եւ ուրացել է Արցախյան սրբազան պայքարը։
Ադրբեջանցի «լրագրողների», իսկ իրականում՝ հատուկ ծառայությունների մասնակցությամբ, սադրանքի հերթական փորձն է բեմադրվել Հայաստանն Արցախին կապող երթուղու Շուշիի հարակից հատվածում։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ցեղասպանությունների կանխարգելման և զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 9-ին։
Արման Սարիբեկյանը Շիրակի մարզի Անի համայնքում պաշտոնավարելու է մինչև նոր ընտրությունների անցկացումը:
Հայկական կողմը կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում Ռուսաստանի համագործակցության նախաձեռնությունները՝ երկկողմ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում։
Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երկրի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել:
Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։
ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող, բազում քննադատությունների արժանացած՝ կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է համարում նաև Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Խոսքը համընդհանուր հայտարարագիր ներդնելու նախագծի մասին է:
Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նոր թիրախներ ունի:
Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում «Բաց հասարակության հիմնադրամի» երևանյան գրասենյակը կամ, այլ կերպ ասած, Սորոսի գրասենյակը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. նրա հետ հատուկենտ մարդիկ են շփվում:
Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ են իրականացվում, այդ թվում՝ ՊՎԾ կողմից:
Չնայած իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ ու ծածուկ ճնշումներին՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը:
Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Նիդերլանդներ խաղի լուսաբանման ժամանակ մահացել է ամերիկյան ամենահայտնի սպորտային լրագրողներից մեկը՝ Գրանթ Վալը։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի ավագանու արտահերթ նիստ է նշանակված:
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ծրագրվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման տապալման ֆոնին ՀՀ այցելեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: