Ես այստեղից դուրս չեմ գալու, եթե ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա հայկական․ Ռուբեն Վարդանյան

Պետք է ամեն ինչ անենք, որ ավելացնենք Արցախի Հանրապետության բյուջեն, ներգավենք մասնավոր սեկտորին և, որ բարերաները զգան, որ իրենց գումարները ճիշտ են ծախսվում։ Այս մասին Արցախի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մինչ այս պահը մեր պլանավորածը և մեր հնարավորությունները չեն համընկել, պետք է հասկանանք, որ մեր հարևան երկիրը անելու է ամեն ինչ, որ մենք վնասներ կրենք։ Բյուջեի գումարները պետք է ոչ թե ուղղակի բաժանենք, այլ ծասենք՝ հասկանալով, թե ինչ արդյունք ենք ունենալու»,- ասել է Վարդանյանը։

Խոսելով Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին՝ Վարդանյանն ասել է, որ Սահմանադրությունը պետք է ամբողջովին ապահովի երկրի կառավարման արդյունավետությունը։ Պետնախարարը ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Կառավարությունը, ԱԺ-ում ներակայացված և ԱԺ-ից դուրս գործող կուսակցությունները, հասարակական կազմակերպություններ պետք է նստեն մի սեղանի շուրջ և ընդհանուր քննարկում ունենան։

Խոսելով Արցախում բնակություն հաստատելու և Արցախի հետ կապված իր ապագա ծրագերի մասին, Վարդանյանը ասել է․

«Լինելով հաջողված մարդ, ունեցել եմ հնարավորություն ապրելու աշխարհի տարբեր երկրներում։ Բայց ես ինքս ինձ համար հասկացել եմ մի բան, եթե ես իսկապես ուզում եմ ինձ հարգել, եթե ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա անկախ և հայկական։ Ես այստեղից դուրս չեմ գալու, մինչև Արցախը չդարձնենք այն երկիրը, որտեղ մարդիկ կցանկանան ապրել ՝ հանգիստ և անվտանգ»։

Տեսանյութեր

Լրահոս