«Գունագեղ տոնակատարության արժանի միակ օրը քո սատկելու օրն է լինելու… դուք կործանեցիք մեր երկիրը, սպանեցիք մեր լույս տղերքին․․․»․ Ալիս Գևորգյան

Զինվորի մայր Ալիս Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության օրը գունագեղ տոնակատարություններով անցկացնելու հայտարարությանը։

«Գունագեղ տոնակատարության արժանի միակ օրը քո սատկելու օրն է լինելու..․ դուք կործանեցիք մեր երկիրը, սպանեցիք մեր լույս տղերքին, հավատը, ապրելու ցանկությունը, իսկ մենք լուռ հետևում ենք ձեր կիպրոսյան ու միկոնոսյան տժժիկներին, հարսանեկան հրավառություններին, խորհրդարանական մարտարվեստում ինքնադրսևորվող ողորմելիների խմբակային տրյուկներին, քայլած ուսապարկերի աննախադեպ ինքնավստահությամբ արտահայտվող անբարտավանություններին, գունագեղությունների գծով միջազգային «էքսպերտ» Գլենդելի քիսոյի հայաստանյան հյուրախաղերին, ազգային աղետը գլխներիս բերած «ժողովրդի» իշխանության գունագեղ ներկայացուցիչների ընտանեկան հանգստի գունագեղ լուսանկարներին…հիմա էլ թե բա ՝ համեստի մեջ գունագեղ տոնակատարություն: Ձեռքի հետ էլ օրվա գունագեղ ասուլիսին հետևեիր հայ ռազմագերիների գունագեղ խոշտանգումների ու սպանությունների վերաբերյալ, գուցե գունագեղ նոր մտքեր ծնվեին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930