Վրաստանի վարչապետը վստահ է՝ Արցախյան պատերազմի մարտահրավերը կարող է նոր հնարավորության վերածվել ՀՀ-ի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջանի սկիզբ է համարում։

Ղարիբաշվիլին կրկին շնորհավորեց հայ գործընկերոջն ընտրություններում հաղթելու կապակցությամբ և հայտնեց, որ արդեն ծանոթացել է Փաշինյանի տեսլականին։

«Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման, իր երկրի և հայ ժողովրդի բարեկեցության հետ է կապված։ Իհարկե, Արցախյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»,- նշեց Ղարիբաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930