«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից»:
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 17-ին քառօրյա այցով կմեկնի աֆրիկյան երկրներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսի Զվեչան քաղաքում կրակ է բացել բողոքավորների վրա, մեկ մարդ վիրավորվել է:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկման ժամանակ ասաց, որ հստակ պետք է արձանագրվի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված արցախցիների թիվը։
ՀՊՄՀ լրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անհատական հայը հզոր է, հավաքական հայը՝ անզոր, անհատական հայը հաջողակ է, հավաքական հայը՝ ձախողակ։ Այս հանրահայտ տպավորության օգտին են խոսում պատմական եղելությունները՝ միաբանվելու անկամություն, տարածքային ու մարդկային կորուստներ, ի վերջո՝ հայրենազրկում։ Ծառանում է հարցը․ մենք խանգարո՞ւմ ենք մեկմեկու․չէ՞ որ ՄԵՆՔ-ը հայրենիքն է։ Ուրեմն, մեզ խանգարում է․․․ հայրենի՞քը։
Նաիրի Հոխիկյանը՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգության, Փաշինյան-Պուտին հանդիպման մասին. ՈՒՂԻՂ:
Հայ-ֆրանսիական առաջին համաժողովը՝ նվիրված Արցախի հակամարտության վիրավորների բուժօգնությանը. ՈՒՂԻՂ:
Այն սպառնալիքները, որոնք ծառանում են ԱՊՀ-ի երկրների հանդեպ, մշտապես կերպարանափոխվում են:
Բռնազավթված Հադրութ. տեղահանվածների խնդիրներն ու մարտահրավերները. ՈւՂԻՂ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկում, որին, բացի պատգամավորներից, մասնակցում են «Հադրութի դեօկուպացիա», «Հանուն Հադրութի», «Փախստականներ հանուն արդարության» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ և այլք։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 բանվոր է մահացել, իսկ 6 հոգի էլ՝ վիրավորվել, որոնք հոսպիտալացվել են։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդիպմանը նախ հումանիտար հարցերին լուծում տալու, հայ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԱՄՆ-ն Իսրայելին կօգնի «ամրապնդել ու ընդլայնել» խաղաղ հարաբերություններն արաբական եւ մուսուլմանական երկրների հետ:
«Երկու տարում ես ուղարկեցի 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի»,- սա մի հատված է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի ֆեյբուքյան գրառումից։
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության տնօրեն Սո Հունի հետ քննարկել է թերակղզու միջուկազերծումը՝ ԿԺԴՀ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ տարածաշրջանում իրադրության էսկալացումից:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Ռուսաստանը եւ ԵՄ-ն հերթական հանդիպումն են անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Այդ մասին հաղորդել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, շարունակական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Շատ երևույթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապված այլ զարգացումների լույսի ներքո ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարևոր հարցեր բարձրաձայնել՝ հուսալով, որ լրատվական և քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացահայտել դրանց պատասխանները։
ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կոմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին հավանություն է տվել 480 միլիարդ դոլարով պետական պարտքի բարձարկետի բարձրացմանը, ինչը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության գնահատումներով՝ թույլ կտա մինչեւ դեկտեմբերի 3-ը ծածկել ծախսերը:
Գործատուն կկարողանա ազատել աշխատողին պատվաստման կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում. ՈՒՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին, նախ նշեց, որ հիմնական տեղեկատվությունը, որը կապված է ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանակցություններին՝ «Կարմիր խաչի» տիրույթում չէ։