Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց․ Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն անձին քաղաքական հետապնդման ենթարկելը խնդրի առաջին ռաունդն է։

Այսօր տեղեկացա, որ Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին ցանկանում է տեղափոխել պատժախուց՝ իբր թե երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար։

Ակնհայտ է, որ սա պետպատվեր է, դաժան, անմարդկային վերաբերմունք է և նպատակ է հետապնդում ճնշել Վ․ Վերմիշյանին, հակառակ պարագայում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում երկու շաբաթ առաջ թույլ տված կարգապահական խախտման համար միայն այսօր անձին պատժախուց տեղափոխելը։

Հրավիրում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի և ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia-ի ուշադրությունը, քանի որ խոշտանգման փորձ է կատարվում»։

Տեսանյութեր

Լրահոս