
Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: