Ռուսաստանը և ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ
Ռուսաստանը եւ ԵՄ-ն հերթական հանդիպումն են անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Այդ մասին հաղորդել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Շարունակվում է բանակցային գործընթացը Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Եվրամիության առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ վիրտուալ ձեւաչափով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանը եւ ԵՄ-ն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ կանցկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական պարամետրերի համաձայնեցման նպատակով, հաղորդել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են առաջիկա համատեղ քայլերը. կանցկացվեն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական իրավական եւ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փաստաթղթեր է ուղարկել Եվրամիության ներկայացուցչություն, որոնք եվրոպական կողմը պահանջել էր նախորդ հանդիպման ընթացքում, ճշտել են մամուլի ծառայությունում: «Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման շուրջ աշխատանքն ուղղված է Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման խոչընդոտների վերացմանը ԵՄ-ի տարածքում եւ հակառակը: Այս հարցի շուրջ երկկողմ կոնսուլտացիաները կշարունակվեն»,-նշել են նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: