«Թուրքիային չեք կարող անտեսել»․ Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիային չեք կարող անտեսել։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեպի ԵՄ անօրինական միգրացիայի դեմ պայքարում կենտրոնական դեր է խաղում։ Եթե անգամ հիմնական հարցերում դիրքորոշումները տարբեր են, պետք է կրկին իրատեսական համաձայնությունների գալ։ Պետք է շարունակենք միմյանց հետ խոսել»,- նշել է Մերկելը։

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը վերջին անգամ, որպես Գերմանիայի կանցլեր, Թուրքիայի կմեկնի հոկտեմբերի 16-ին։ Այցի շրջանակում նա հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031