
ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց 480 մլրդ դոլարով պետական պարտքի բարձրակետի բարձրացմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կոմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին հավանություն է տվել 480 միլիարդ դոլարով պետական պարտքի բարձարկետի բարձրացմանը, ինչը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության գնահատումներով՝ թույլ կտա մինչեւ դեկտեմբերի 3-ը ծածկել ծախսերը:
Նիստի հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։ Անցյալ շաբաթ համանման նախաձեռնություն է հանդես բերել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Այժմ այն կներկայացվի երկրի նախագահ Ջո Բայդենին: Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ պետության ղեկավարը մտադիր է ստորագրել այն:
Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատված միջոցը կհանգեցնի պետական պարտքի սահմանաքանակի բարձրացման մոտավորապես մինչեւ 28,9 տրիլիոն դոլար: Եթե օրենսդիրները չկարողանային փոխզիջման հասնել փոխառությունների բարձրակետի շուրջը, ԱՄՆ-ի հանդեպ կարող է ծառանալ պարտազանցման սպառնալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: