
Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսում կրակ է բացել բողոքավորների վրա

Չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը երկրամասի հյուսիսի Զվեչան քաղաքում կրակ է բացել բողոքավորների վրա, մեկ մարդ վիրավորվել է: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել է Kosovo Online պորտալը: «Վերքը հասցված է հրազենով կրծքավանդակի շրջանում:
Վնասված են թիակը եւ կողոսկրը, պատրաստում ենք վիրահատարանը՝գնդակը հանելու համար: Վիրավորը ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- մեջբերում է պորտալը վիրաբույժ Զլատան Էլեկի՝ Կոսովկա Միտրովիցեի կլինիկական հիվանդանոցի ղեկավարի խոսքը: Հաղորդվում է, որ տուժածին կրակել են թիկունքին:
Պորտալը հայտնում է, որ Կոսովոյի ոստիկանությունն սկսել է հեռանալ Զվեչանից եւ հարապարկում է բազմաթիվ կրակված պարկուճների տեսակադրեր այն վայրից, որտեղ գտնվել են պրիշտինցի ոստիկանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: