ԱՊՀ-ն հարկադրված է տնտեսական անվտանգության բնագավառում նոր լուծումներ որոնելու պատժամիջոցների պատճառով
Այն սպառնալիքները, որոնք ծառանում են ԱՊՀ-ի երկրների հանդեպ, մշտապես կերպարանափոխվում են: Այսպես, միավորման պետությունները հարկադրված են ոչ ստանդարտ լուծումներ որոնելու տնտեսական անվտանգության բնագավառում՝ Արեւմուտքի միակողմանի պատժամիջոցների ֆոնին, հայտարարել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը՝ ելույթ ունենալով Հետախուզական գործունեության հացերի շուրջը ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների տասնյոթերորդ խորհրդակցությունում։
ԱՊՀ-ի երկրները համատեղ ուժերով մշտական հիման վրա մշակում են միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության կազմակերպված հանցավորության, թմրամաքասանենգության եւ գունավոր հեղափոխությունների հակազդման միջոցներ, նշել է նա: «Բայց սպառնալիքները մշտապես կերպարանափոխվում են: Համավարակն ստիպեց նորովի նայելու կենսաբանական անվտանգության խնդիրներին: Միակողմանի պատժամիջոցները հարկադրում են որոնելու ոչ ստանդարտ լուծումներ տնտեսական անվտանգության բնագավառում»,- նշել է Պատրուշեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: