ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման 30-ամյակի կապակցությամբ մասնակից երկրների ղեկավարները հայտարարություն են արել, որի տեքստը մեջբերում է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ինչպես հետևում է փաստաթղթից, պետությունների ղեկավարներն ընդունում են, որ ԱՊՀ-ի ստեղծումը տեղի է ունեցել լուրջ աշխարհաքաղաքական պայմաններում:
«Երեսուն տարի առաջ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում ստորագրվեց Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին, այդ Համաձայնագրի արձանագրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը»,-ասվում է երկրների համար պատմական որոշման մասին հայտարարության մեջ:
Այսպիսով այսօր Համագործակցության երկրներն ունեն իրավական բազայի անհրաժեշտություն, որը թույլ է տալիս կազմակերպել շահավետ փոխգործակցություն: Դրա հիմքը տնտեսական կապերն են: Լիարժեք առևտրից է կախված Համագործակցության քաղաքացիների բարեկեցությունը:
Դրա աճի ապահովումը հնարավոր է առաջավոր ձևերի և տեխնոլոգիաների ներդրման հաշվին: Մասնավորապես, «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացման և ինովացիաների զարգացման միջոցով: Երկրները կարող են բարելավել լոգիստիկան, ինչպես նաև ավելի նպատակահարմար ձևով օգտագործել ռեսուրսները:
Վերջին հաշվով, այդ բոլոր պայմաններն ուղղված են ԱՊՀ-ի պետությունների քաղաքացիների զբաղվածությանը: Պետությունների ղեկավարները հաստատել են հետագա համագործակցությունը՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ԱՊՀ-ի տնտեսական զարգացման ռազմավարության համաձայն:
Հումանիտար ոլորտում հրատապ խնդիրներից մեկը մնում է 1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմի ընդհանուր Հաղթանակի մասին հիշողության պահպանումը:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներg անվտանգության ոլորտում նշել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի անօրինական արտադրությունն ու շրջանառությունը, ինչպես նաև հանցավոր նպատակներով տեխնոլոգիաների օգտագործումը: Ամփոփիչ տեքստում նաև արտացոլված է անհանգստությունը կորոնավիտրուսի համաշխարհային համավարակի կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: