Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց հիմա դիմակավորված համազգեստավորները բերման են ենթարկում Գառնիկ Իսագուլյաին: Քաղաքական հետապնդումները երկրում մեծ թափ են ստանում, թուրքին հանձնվող տարածքներին խանգարողները բոլորը պետք է մեկուսացվեն…»։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային երթուղու կյանքի կոչումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Այս մասին նա ասել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր նախատեսված էր քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Այս պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության անդամները նույնքան անգամ դեմ էին քվեարկել։
Վահան Բաբայանը՝ անցնող քաղաքական տարվա և սպասվող մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հրավիրված նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը:
Մի բան հստակ է. հայկականությունն ունի մեծ պոտենցիալ, գրեթե ամեն ինչ հնարավոր է խաղաղ մրցակցության պայմաններում շտկել ու առաջիկա 100 տարին Կովկասում լինել անվտանգ ու առաջադեմ պետություն։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, որը չէր միացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին և դեկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հետ ավագանու իմքայլական անդամների հանդիպման հենց հաջորդ օրը վայր դրեց մանդատը, ու այսօր մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, որ չի միացել այս գործընթացին, քանի որ համարում է, որ այն հակաժողովրդավարական գործընթաց է և չի բխում երևանցիների շահերից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 եւ 2020 թվականների հայտարարագրերը:
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը: Մարությանին անվստահություն հայտնելու մասին ստորագրահավաքին մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետարարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
«Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է կես ժամ ընդմիջում հայտարարենք՝ մինչև բոլորը հավաքվեն, եթե գալու են: Կես ժամից եթե քվորում եղավ՝ նիստը կսկսենք, եթե ոչ՝ նիստը կհայտարարենք չկայացած: Բայց մինչև ընդմիջում հայտարարելն ուզում էի մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել. այսօր ևս հայտարարվել է 280 վերելակի մրցույթ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ չի միանալու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։
Փաստ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր, պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են սկսվել, որոնց մի մասը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն որևէ բացատրություն կամ հիմնավորում չունեն, այլ պայմանավորված են զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով։
Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել եւ իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը:
Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ։
Դեկտեմբերի 21-ին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդորո կղզում: Այդ մասին հայտնել են հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում:
1 տարի ճգնաժամով ենք աշխատել. հարցի լուծման բանալին գտնվել է պարոն Մարությանի ձեռքում. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։
Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. Երևանի ավագնու անդամների ասուլիսը. ՈՒՂԻՂ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսել յան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։
Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու գտնվող «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում 600 միգրանտ է մնում Մերձավոր Արեւելքի երկրներից: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի Բելառուսի հասարակության հետախուզության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Իգոր Տրուսովը:
Անցյալ տարի Եվրամիության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 13,4 տրիլոն եվրո, ինչը 5,9 տոկոսով քիչ է, քան 2019 թվականին: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է Եվրոպայի «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը: Դա Եվրամիության ՀՆԱ-ի առաջին նվազումն է 2009 թվականից ի վեր:
Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ին, Իտալիային, Բելգիային, Գերմանիային, Հունգարիային, Մարոկոյին, Պուրտուգալիային, Կանադային, Շվեյցարիային եւ Թուրքիային COVID-19-ի «կարմիրների» ցուցակի մեջ ընդգրկելուն. երկրի քաղաքացիներին արգելվել է այդ երկրներ այցելելը, բացառությամբ հատուկ դեպքերի:
ԱՄՆ-ի հիվանդանոցներն այժմ մահճակալների պակասություն ունեն օմիկրոն շտամով վարակված հիվանդների սպասվող աճի նախաշեմին: Դեկտեմբերի 19-ին այդ մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի տեղերի ներկայացուցիչներին: