2020 թվականին ԵՄ-ի ՀՆԱ-ն 5,9 տոկոսով նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով
Անցյալ տարի Եվրամիության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 13,4 տրիլոն եվրո, ինչը 5,9 տոկոսով քիչ է, քան 2019 թվականին: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է Եվրոպայի «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը: Դա Եվրամիության ՀՆԱ-ի առաջին նվազումն է 2009 թվականից ի վեր:
Այն ժամանակ անկումը 2008 թվականի համեմատությամբ կազմել է 4,3 տոկոս: 2020 թվականին անկումը հետազոտողները կապում են այն սահմանափակումների հետ, որոնք իշխանությունները սահմանել էին COVID-19-ի տարածումը դանդաղեցնելու համար: Անցյալ տարի 2019 թվականի համեմատությամբ ՀՆԱ-ի ամենամեծ նվազումն արձանագրվել է Իսպանիայում (-10,8 տոկոս):
Նրան հետեւում են Հունաստանը (9 տոկոս), Իտալիան (-8,9 տոկոս), Պորտուգալիան (-8,4 տոկոս), Մալթան (-8,2 տոկոս), Խորվաթիան (-8,1 տոկոս) եւ Ֆրանսիան (-7,9 տոկոս): Եվրամիության միակ երկիրը, որտեղ դիտվել է ՀՆԱ-ի աճ, դարձել է Իռլանդիան (5,9 տոկոս): 2020 թվականին ԵՄ-ի ՀՆԱ-ի աձենամեծ մասը բաժին է ընկել Գերմանիային (25,1 տոկոս): Նան հետեւում են Ֆրանսիան (17,2 տոկոս), Իտալիան (12,3 տոկոս), Իսպանիան (8,4 տոկոս) եւ Նիդեռլանդները (6 տոկոս): Միագումար ՀՆԱ-ում 1 տոկոսից քիչ են մուծել Մալթան (0,1 տոկոս), Էստոնիան, Կիպրոսը եւ Լատվիան (0,2-ական տոկոս), Խորվաթիան, Լիտվան եւ Սլովենիան (0,4-ական տոկոս), Բուլղաիան եւ Լյուքսեմբուրգը (0,5-ական տոկոս) եւ Սլովակիան (0,7 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը: