Բաժիններ՝

ԱՄՆ-ում հիվանդանոցները պատրաստ չեն «օմիկրոն» շտամի պատճառով հիվանդների հնարավոր հորձաքին. WSJ

ԱՄՆ-ի հիվանդանոցներն այժմ մահճակալների պակասություն ունեն օմիկրոն շտամով վարակված հիվանդների սպասվող աճի նախաշեմին: Դեկտեմբերի 19-ին այդ մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի տեղերի ներկայացուցիչներին:

Հրատարակության տվյալներով՝ ինտենսիիվ թերապիայի բաժանմունքները լեփ-լեցուն են շտապ բուժման կարիք ունեցողներով, մասնավորապես սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդներով, ինչպես նաեւ կորոնավիրուսի դելտա տարբերակով վարակվածներով: Դեռ ավելին, նախազգուշացնում են բժիշկները, իրավիճակը սրվում է անձնակազմի պակասի պատճառով:

Օրինակ՝ Մինեապոլիսի (Մինեսոտայի նահանգ) հոսպիտալներից մեկում մահճակալների կեսն զբաղեցնում են տարբեր վնասվածքներով, թոքաբորբով հիվանդները եւ շտապ հոսպիտալացում պահանջող այլ հիվանդներով: Արդյունքում բժիշկներն ստիպված են որոշ հիվանդների ուղակել տուն, մինչդեռ ավելի վաղ նրանց պառկեցրել էին ստացիոնարում: Անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուշացումները, նախազգուշացնում են մասնագետները, լուրջ բարդությունների ռիսկ են կրում:

Համավարակի նախորդ ալիքների ժամանակ որոշ հիվանդներ մահացել են՝ սպասելով ինտենսիվ թերապիայի: Բացի դրանից, նշում է թերթը, եւս մեկ անհանգստացնող գործոն է այն հանգամանքը, որ մարդիկ հետաձգում են հիվանդանոց այցելությունը՝ կորանավիրուսով վարակվելու վախի պատճառով: Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ օմիկրոն շտամը շուտով կսկսի երկրում տարածվել զգալիորեն արագ: Այս պահին ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասի մոտ դելտա շտամ են հայտնաբերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս