Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը համընկնում էր ԲՀԿ-ի օրակարգի հետ․ Միքայել Մանրիկյան

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Վաղը՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվելու է Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը:  Մարությանին անվստահություն հայտնելու մասին ստորագրահավաքին մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետարարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Թե ինչով էր պայմանավորված ընդդիմադիր խմբակցության այս որոշումը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։

«Կար օրակարգ, որը համահունչ էր ներկայացված նախագծին, ինչպես ցանկացած քննարկման հարց,  ավագանու նիստ է մտնում նախագծի տեսքով, և այս հարցին ևս վերաբերվում եմ՝ որպես նախագիծ։ Այս անվստահություն հայտնելու նախագիծը համընկնում էր մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, որը դեռևս ձևավորվել էր 2019 թվականին մի շարք պատճառների հիման վրա, մասնավորապես դա ներդրումային ծրագրի տապալումն էր, երբ պարոն Ծառուկյանի միջնորդությամբ հանդիպում էր կայացել քաղաքապետարանում արաբական աշխարհի ներկայացուցիչների և քաղաքապետի միջև, դուք հիշում եք, այդ հանդիպման ժամանակ տարբեր պարզաբանումներ եղան՝ հեռախոսով են խոսել, փողկապով չեն եղել․․․ բավականին լուրջ ներդրումային ծրագիր էր, որպես բժիշկ՝ այդ ծրագրում կառանձնացնեի հիվանդանոցի կառուցումը, որը նաև բարեգործական հիմունքների վրա էր աշխատելու, նաև մեզ պետք էր գալու քովիդի համավարակի ժամանակ, ինչպես նաև պատերազմյան և հետպատերազմյան շրջանում: Կամազների մութ պատմությունը, որ այդպես էլ վերջնականապես չլուսաբանվեց, թերի կատարողականները․․․»,- խմբակցության դիրքորոշումը հիմնավորեց Մանրիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս