Իսրայելն ԱՄՆ-ին ներառել է այցելության համար արգելվող երկրների ցուցակում
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ին, Իտալիային, Բելգիային, Գերմանիային, Հունգարիային, Մարոկոյին, Պուրտուգալիային, Կանադային, Շվեյցարիային եւ Թուրքիային COVID-19-ի «կարմիրների» ցուցակի մեջ ընդգրկելուն. երկրի քաղաքացիներին արգելվել է այդ երկրներ այցելելը, բացառությամբ հատուկ դեպքերի: Այդ մասին հաղորդել է վարչապետի դիվանատունը:
Նախօրյակին այս առաջարկությամբ հանդես է եկել երկրի առողջապահության նախարարության հանձնաժողովը: «Նախարարների կաբինետը հավանություն է տվել կարմիր երկրների ցուցակի ընդլայնմանը՝ առողջապահության նախարարության դասակարգման հանձնաժողովի հանձնարարականին համապատասխան, որը տրվել է դեկտեմբերի 19-ի երեկոյան: ԱՄՆ-ը Իտալիան, Բելգիան, Գերմանիան, Հունգարիան, Մարոկոն, Պուրտուգալիան, Կանադան, Շվեյցարիան եւ Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերի 21-ի կեսգիշերին (լույս դեկտեմբերի 21-ի գիշերը) կորոշվեն որպես կարմիր երկրներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դրան պետք է նաեւ հավանություն տա Կնեսետի օրենդրության հարցերի հանձնաժողովը:
Լույս դեկտեմբերի 20-ի գիշերը Իսրայելը COVID-19-ի կարմիրների ցուցակում ներառելէ Իռլանդիային, Իսպանիային, Նորվեգիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Շվեդիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին: Իսրայելցիների կողմից այցելության համար արգելված երկրների ցուցակում նաեւ տեղ են գտել 50 աֆրիկյան երկրներ, Մեծ Բրիտանիան ու Դանիան: Ավելի վաղ Իսրայելն օտարերկրացիների համար սահմանները մինչեւ դեկտեմբերի 29-ը փակել էր կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: