Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսը հայտարարագրեր չի ներկայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 եւ 2020 թվականների հայտարարագրերը:

Խոսքը շվեցարահայ գործարարի, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահի մասին է, որը ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցանկում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Փոխարենը ներկայացված է 2017 եւ 2018 թվականների հայտարարագրերը: Տեղեկացնենք, որ վարույթ է հարուցվում այն պաշտոնյաների դեմ, որոնք հայտարարագիր չեն ներկայացնում:

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել է 6 մլն 250 հազար 405 շվեյցարական ֆրանկ, 667 հազար եվրո, 11 մլն 795 հազար դրամ:

Որպես եկամուտ Սիրմաքեշը 4 վայրից աշխատավարձ է ստացել 502 հազար շվեյցարական ֆրանկ, 60 հազար եվրո, 2 մլն 250 հազար դրամ, 502 հազար շվեյցարական ֆրանկ: Մեկ ընկերությունից ստացել է 8 մլն 448 հազար շվեյցարական ֆրանկի չափով շահաբաժին: Մոտ 9 մլն դրամի չափով Սիրմաքեշը տրված վարձակալության դիմաց գումար է ստացել:

Կնոջ՝ Անի Սիրմաքեշի հայտարարագիրը դատարկ է. ո՛չ եկամուտ ունի եւ ո՛չ էլ դրամական միջոցներ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Սիրմաքեշը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է: Նրա պաշտոնական հայտարարագրում իրական ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ, ըստ էության, չկան»:

Տեսանյութեր

Լրահոս