Համաձայնեք՝ ազգային անարժանապատվության մաստեր-կլաս:
ՀԳ- Ներողամիտ եղեք ՖԲ էջիս՝ Գերագույն գլխավոր ազգադավի նկարը տեղադրելու համար::
ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին։
«Մենք եկեղեցին վերանորոգում ենք՝ մեր հավատն ենք վերանորոգում։ Վերանորոգում ենք այն բացթողումները, որ երկար տարիներ՝ խորհրդային տարիներին, դրանից հետո 30 տարի չենք եկել այն գիտակցության, որ Աստծո տունը պետք է վերանորոգելով պահենք մեր տունը։ 5-րդ դարում, Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք կառուցվել է 365 եկեղեցի՝ տարվա ամեն օրվա համար։ Մի՞թե այն ժամանակ հացի խնդիր չի եղել, այսինքն՝ մեկը մյուսի հետ կապ չունի։
Ղազախստանի Ալմաթի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում օգոստոսի 1-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհեր չկան: Հիվանդանոցներ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 16 երեխա:
Թուրքիան անկանխատեսելի երկիր է, երբեք չենք կարող իմանալ, թե ի՞նչ կլինի հաջորդ օրը։
ԱՄՆ-ը դեռ չի ծրագրում տարհանել իր քաղաքացիներին Նիգերից, քանի որ երկրում տիրող իրավիճակում վտանգ չի տեսնում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության միջև նոր պայմանագիր է կնքվել:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի քան 3 ժամ լսել են հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, վաղը նրա հարցաքննությունը տեղի կունենա փակ ռեժիմով:
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք հայտնեցին, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: «Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար: Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով»,- նշեեցին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ավելացնելով, որ նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
Թե՞ միջանցքը տրամադրելուց հետո մեզ ասելու են, որ դա միջանցք չի, այլ ճանապարհ… չնայած ի՞նչ կապ ունի՝ միջանցք, թե ճանապարհ, միևնույն է այս իշխանությունը հետևողականորեն բոլորիս տանում է դեպի թուրքական դժոխք։
2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։
Ըստ առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝ երկրի բոլոր բուժհաստատությունները աչալուրջ կլինեն՝ ընդունելու մարդկանց, որոնց առողջական վիճակը կարող է վատթարանալ տապի ալիքի պատճառով: Շոգ եղանակն առավել մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ 4 տարեկանից ցածր երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց և շաքարային դիաբետ, արյան ճնշման խնդիրներ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Օրերս Չինաստանին պատուհասած «Դոքսուրի» թայֆունի հետևանքով մի քանի շրջաններում մոլեգնել են տեղատարափ անձրևներ։
Եզդի ժողովուրդն ԻՊ-ի ծայրահեղականների թիրախում է հայտնվել իր կրոնի պատճառով՝ 2014-2015 թթ.-ին ջիհադիստների կառավարման ընթացքում Իրաքի հյուսիսային Սինջար նահանգում ենթարկվելով կոտորածների, հարկադիր ամուսնությունների և սեռական ստրկության:
Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին շաբաթների ընթացքում կրակոցներ գրեթե չկային, հուլիսի 29-ին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Այս մասին հայտարարել է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
Մասրալին ընդգծել է, որ ներկայացուցչության անձնակազմն այժմ կարող է «լքել երկիրն իր ցանկությամբ»
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը:
Տոնոյանն ուզում է բոլորի մեղքը վերցնել իր վրա՝ ես այդպես հասկացա. Անդրանիկ Քոչարյան
Արցախը հանդիսանում է Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունը. Անդրանիկ Քոչարյան
Կամ՝ ռուսական ի՞նչ կայանի վրա է հարձակում եղել` 6-րդ զաստավի: Ի՞նչ հարձակում ա եղել էլի: Ուզում եք ասել, որ ադրբեջանցիք ռուսների վրա հարձակվել են ու դրա մասին որևէ մեկը չի իմացել, հա՞, կամ էդ ինչի՞ համար պետք ա ռուսների վրա հարձակվեին: Ի՞նչ ես նստել ու ճոխացրած պատմություններ պատմում: Ադրբեջանցիք մինչև հիմա էդ կայանի դիմաց են` ոչ առաջ եկել, ոչ էլ ետ են գնացել:
Իտալիայի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Նիգերից համաքաղաքացիների տարհանման մասին։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը բաց է թալիբների հետ տնտեսական կայունության և թմրավաճառների դեմ պայքարի շուրջ հետագա տեխնիկական բանակցությունների համար։
Կրեմլը պատասխանել է ՌԴ մայրաքաղաքի «Մոսկվա Սիթի» համալիրի վրա երկու օրվա ընթացքում երկրորդ հարձակմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ մայրաքաղաքի համար ակնհայտ վտանգ կա, սակայն ընդգծել է, որ կատարվածը կարող է մեկնաբանել միայն ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոնոյան Դավիթի ասածներն իմաստ չունի քննարկել մի պարզ պատճառով. նա պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել։ Ընդ որում՝ կապ չունի, բանտում նստած է պատանդ, թե, ասենք՝ տանը նստած։
Հուլիսի 31-ին առցանց ձևաչափով կայացել է ԻՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստ՝ նվիրված Շվեդիայում և Դանիայում Ղուրանի այրման ակցիաներին։
Կոռուպցիան եղել է, կա ու կլինի. Դավիթ Տոնոյան
ԿԸՀ-ից հարկ են համարում ընդգծել, որ ցանկալի կլինի քննարկմանը ներկա լինեն այն անձինք, ովքեր զբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։