Բաժիններ՝

Պեկինում հեղեղումների զոհերի թիվը հասել է 11-ի

Օրերս Չինաստանին պատուհասած «Դոքսուրի» թայֆունի հետևանքով մի քանի շրջաններում մոլեգնել են տեղատարափ անձրևներ։ Ամբողջ երկրում տարհանվել են հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր մարդիկ՝ Պեկինում, որտեղ վերջին երեք օրվա ընթացքում հեղեղումների հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27-ը համարվում է անհայտ կորած։

Ինչպես տեղեկանում ենք Xinhua գործակալությունից, այդ առնչությանբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկրի իրավասու գերատեսչություններից պահանջել է առավելագույն ջանքեր գործադրել՝ հեղեղումների գոտում մարդկային կյանքերը փրկելու համար։

«Անհրաժեշտ է, որ տարածաշրջանները հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն՝ փրկելու անհայտ կորածներին և մարդկանց, որոնք կտրված են արտաքին աշխարհից», – մեջբերում է գործակալությունը Չինաստանի ղեկավարի խոսքը։

Ինչպես նշել է Սի Ծինփինը, տեղի իշխանությունները պետք է տուժածներին ցուցաբերեն անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Բացի այդ, նա հիշեցրել է հեղեղումների հետևանքով զոհվածների հարազատներին աջակցության անհրաժեշտության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031