«Տոնոյան Դավիթը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոնոյան Դավիթի ասածներն իմաստ չունի քննարկել մի պարզ պատճառով. նա պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել։ Ընդ որում՝ կապ չունի, բանտում նստած է պատանդ, թե, ասենք՝ տանը նստած։

Երբ երկիրն ազատագրենք նիկոլաթուրքական օկուպացիայից ու եթե մինչ այդ Տոնոյանը ողջ մնա ( շատ բան իմացող վկաներին, ինչպես գիտեք, հանցագործները չեն սիրում), այդ ժամանակ գուցե և իմաստ կունենա արդեն նորմալ քննիչներին տված իր ցուցմունքները քննարկել։

Ամեն դեպքում մեր ապագա ազգային պետությունում Տոնոյանի պես անսկզբունք կերպարները չպիտի, պայմանական ասած, «բաժնի վարիչից» ավելի բարձր պաշտոն ստանան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031