Բաժիններ՝

Եվրամիությունը Նիգերում իր ներկայացուցչության անձնակազմին թույլ է տվել լքել երկիրը

Եվրամիությունը Նիգերում իր ներկայացուցչության անձնակազմին թույլ է տվել լքել երկիրը, բայց ներկայացուցչության տարհանման վերաբերյալ պաշտոնական որոշում չի կայացվել։

Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։

«Մենք որոշում ենք ընդունել Նիգերում մեր ներկայացուցչության անձնակազմին թույլ տալ լքել Նիամեյը՝ տեղի ունեցած զինվորական հեղաշրջման պատճառով, բայց Եվրամիության ներկայացուցչության տարհանման վերաբերյալ ոչ մի պաշտոնական որոշում առայժմ չի ընդունվել», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Մասրալին ընդգծել է, որ ներկայացուցչության անձնակազմն այժմ կարող է «լքել երկիրն իր ցանկությամբ»:

Անցյալ շաբաթ Նիգերում նախագահական պահակախումբը խռովություն կազմակերպեց, հանդես եկավ ազգային հեռուստատեսությամբ և հայտարարեց պետության ղեկավար Մոհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և երկրում պարետային ժամ մտցնելու մասին։

Ֆրանսիան և Իտալիան սկսել են համաքաղաքացիների տարհանումը Նիգերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031