Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ԻՊ-ի կողմից եզդի ժողովրդի կոտորածները պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն

Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է, որ 2014 թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ցեղասպանական գործողություններ» է իրականացրել եզդի ժողովրդի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Հայտարարությունը հրապարակվել է ԻՊ-ի կողմից Իրաքի եզդի փոքրամասնության դեմ իրականացված վայրագությունների 9-ամյա տարելիցին ընդառաջ:

Բրիտանիայի այս հայտարարությանը նախորդել էր Գերմանիայի դատարանի վճիռը, որով ԻՊ նախկին մարտիկը մեղավոր է ճանաչվել Իրաքում ցեղասպանական գործողությունների մեջ:

Եզդի ժողովուրդն ԻՊ-ի ծայրահեղականների թիրախում է հայտնվել իր կրոնի պատճառով՝ 2014-2015 թթ.-ին ջիհադիստների կառավարման ընթացքում Իրաքի հյուսիսային Սինջար նահանգում ենթարկվելով կոտորածների, հարկադիր ամուսնությունների և սեռական ստրկության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս