«Դավիթ Տոնոյանն այսօր ավելացրեց ազատության մեջ հայտնվելու իր հնարավորությունը՝ քծնելով նփ-ին». Աբրահամ Գասպարյան
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկական բանակը երբևէ գլխավորած Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ի՝ կրկես հիշեցնող Քննիչ հանձնաժողովում՝
1- մասնակցեց քեմալական պայմանագիր խմբակցության կլոունադային, «ազնիվ» պատասխաններով լեգիտիմացրեց իրեն պաշտոնազրկած և նվաստացրած նփ-ին,
2- ստեց, երբ հայտարարեց, թե իրենք չգիտեին, որ մասշտաբային պատերազմ է լինելու, (այնինչ նփ-ն բազմիցս է հայտարարել, որ սեպտեմբերի 27-ից 2-3 օր առաջ գիտեին պատերազմի մասին),
3- թոզ փչեց՝ պնդելով, թե պատերազմից մեկ օր առաջ գտնվում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրում (իրականում նա Բուլղարիայում մասնակցում էր ոչ թե Դաշինքի խորհրդաժողովի կամ զորավարժության, այլ Պատրոն Դավոյի ծննդյան քեֆին),
4- ոչ մի խոսք, ակնարկ կամ գնահատական չհնչեցրեց պատերազմից հետո ականապատ քարտեզների՝ ադրբեջանին նվիրելու նփ-ի թրքաբարո քայլի մասին,
5- փորձեց չինքնանույնականացվել իշխող ազգադավ վարչախմբի՝ քաղաքական թիմի հետ, բայցև ոչ մի թիրախային մեղադրանք չարտաբերեց ռազմաքաղաքական դիվանագիտության պարտության պատճառների, գլխավորապես՝ նփ-ի կազմաքանդող դերակատարության մասին,
6- վերցրեց ու խաղարկեց շիշ-բանկա-բուտուլկա բռնողների «պասը», ներկայացավ որպես կոռուպցիայի դեմ պայքարող, «մաքրեց» նփ-ին և պատերազմում պարտության պատճառ համարեց ԲԱՑԱՌԱՊԵՍ «թուրքիայի անակնկալ մասնակցությունը»,
7- միակ խայծը, որը կուլ չտվեց՝ սպառազինության տրամադրման հարցում Ռուսաստանի՝ դաշնակցային պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու վերաբերյալ պնդումն էր,
8- փորձեց հասկացնել, որ ինքն ու ԳՇ պետը փորձել են կանգնեցնել պատերազմը (որը նաև ռուսական կողմի հորդորն է եղել), բայց իրենք ընդամենը կամակատարներ են եղել,
9- ակնարկեց, որ իշխող վարչախումբը քաղաքականապես իմպոտենտ է, ունակ չի եղել կանխատեսել և կանխարգելել թշնամու հավանական գործողություններն ու պատերազմին՝ թուրքիայի կենսունակ մասնակցությունը,
10- ավելացրեց ազատության մեջ հայտնվելու իր հնարավորությունը՝ քստմնելի ձևով քծնելով նփ-ին և, տարօրինակ կերպով, հայտնելով հակասահմանադրական «ցանկություն»՝ «վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»:
Համաձայնեք՝ ազգային անարժանապատվության մաստեր-կլաս:
ՀԳ- Ներողամիտ եղեք ՖԲ էջիս՝ Գերագույն գլխավոր ազգադավի նկարը տեղադրելու համար:
Պի՛նդ եղեք»: