«Կրակոցները միջդիրքային են եղել, փառք Աստծո, գյուղին չի հասել». Խնածախի գյուղապետ

Թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին շաբաթների ընթացքում կրակոցներ գրեթե չկային, հուլիսի 29-ին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել էր գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

168.am հետ զրույցում Խնածախ գյուղի ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց, որ թեպետ դրանից հետո իրավիճակը հանգիստ է, բայց չի բացառվում կրակոցների կրկնությունը։

«Կրակոցները միջդիրքային են եղել, փառք Աստծո, գյուղին չի հասել։ Այս պահին գյուղում բնականոն կյանքը շարունակվում է, մարդիկ իրենց աշխատանքին են»,- նշեց Սեյրան Միրզոյանը։

Գյուղապետը հայտնեց նաև,  գյուղի գազիֆիկացման հարցը, որն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի,  շարունակում է մնալ չլուծված։

Կարդացեք նաև

«Գյուղում գազ կա, բայց որպեսզի այն մարդկանց տներ մտնի, յուրաքանչյուր բնակչից պահանջվում է 450-500 հազար դրամ։ Դե, գյուղացիների համար սա բավականին մեծ գումար է։ Այս խնդիը դեռևս շարունակում է մնալ չլուծված»,- նշեց Խնածախի գյուղապետը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Այդ գյուղերից մեկը Խնածախն է, որը գտնվում է  ուղիղ թշնամու նշանառության տակ։

Տեսանյութեր

Լրահոս