Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը հայտնել են, որ զորավարժությունները կտևեն օգոստոսի 2-ից 10-ը։
Քննարկվել են միջազգային տրանսպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։
ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում են խնդիրներ։
«Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը։ Եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին: Օրինակ տեսեք։ Բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Ու եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև առևանգված քաղաքացու հարազատների հետ:
Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հերթական հարցազրույցն է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Անդրադառնալով պատերազմի մասին հարցին, նա ասել է.
Պաշտպանության և անվտանգության հարցերի հետ կապված կորսված պահ է. Տոնոյանը՝ ընդդիմությանը
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
«Իրավունք» թերթը գրում է․ ««Մենք չգիտենք, թե մեր հայրը ո՞ղջ է, թե՞… Նրան քույրիկիս ձեռքից խլեցին-տարան, քույրիկիս աչքի առաջ նրա օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանցիները նրան տարան անհայտ ուղղությամբ»: Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մանրամասներին, ասաց նրա դուստրը` պաշարված Արցախում գտնվող Վեներա Խաչատրյանը.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր իշխանությունները դեռ 2018 թվականին փաստում էին, որ վերջ է տրվելու «ԽԾԲ»-ով՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով պաշտոնի նշանակումներին։ 2018 թվականից, սակայն, Վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվել է Գագիկ Գեւորգյանը, որն աշխատանքի վարձատրություն է ստացել ՀՀ վիճակագրական կոմիտեից 10 մլն 055 հազար դրամի չափով։
«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակում, երբ ազերիները սահմանից մարդկանց են գողանում, որքանո՞վ է իրատեսական «խաղաղության օրակարգ» կոչվածը, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց.
Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական աբսուրդ հրամանն է ստորագրել, ըստ որի՝ բժշկական հաստատություններում կարմրուկով պայմանավորված տեսակցությունները արգելվում են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը:
Լիբանանահայ Արենի Մարկոսյանին գիշերվա դրությամբ արդեն 12 ժամից ավելի թույլ չեն տալիս մտնել երկիր։
Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումները պետք է դիտարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ։
Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ․«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ։ Նկատի ունեմ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում է Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն կամ հեռանալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի և ադրբեջանական «SOCAR» նավթային ընկերության միջև հովանավորության պայմանագիր է կնքվել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է արգելել ոչ միայն մեծ նավերի մուտքը Վենետիկի նավահանգիստներ, այլև նավերի որոշ մոդելների, որոնք շատ են աղտոտում միջավայրը։
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային երաշխիքների վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունները երեսպաշտության ու անբարոյականության եզակի դրսևորումներ են, որոնք ապացուցում է ինքը՝ այդ հայտարարությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ապացուցվում է ոչ թե նրա միևնույն տեքստերում, այլ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների համադրության արդյունքում։
Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու թուրքական երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին:
Ռուսաստանի և Իրանի միջև 2023 թվականին անայցագիր խմբային զբոսաշրջային ուղևորությունների մասին համաձայնագիրը կնքվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։
Այդ մարդն իր ամբողջ կյանքը եղել է հակաարցախյան, բայց այն տարիներին իր խոսքը ոչ մի արժեք չուներ, որովհետև ժուռնալիստ էր: Բայց հիմա երկրի վարչապետն է, և իր խոսքը, անշուշտ, արժեք ունի միջազգային ատյաններում: Ինքն ասում է, որ Արցախը զիջում է, և ամեն օր ամեն ինչ անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Երբ ինքը ասում է, որ խաղաղության համաձայնագիր է ուզում, ո՞նց կարող է դա լինել մի կողմի հետ, որն ուզում է քեզ սպանել, քո երկիրը կործանել, ասում է՝ Հայաստան գոյություն չունի: Քո ոխերիմ թշնամին մտադրվել է քեզ ոչնչացնել, չի ուզում խաղաղություն, դու անընդհատ աղաչում ես, պաղատում ես ծնկաչոք, որ ստորագրի մի թուղթ:
Միջազգային հանրության շրջանում կա հստակ գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է, և մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, մարդկանց կյանքին սպառնացող իրական վտանգի հետ:
Հուլիսի 26-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։
«Արայիկ Հարությունյանի նման հայտարարությունը տեղավորվում է այն «կտրուկ» քայլերի տրամաբանության մեջ, որի մասին հայտարարեց մեկշաբաթյա նստացույցի ժամանակ։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր այդ գիծը՝ ցույց տալու համար, թե իր նստացույցն արդյունավետ էր։ Հարությունյանը դա անում է, որովհետև շատ քննադատվեց՝ փակելով իր աշխատասենյակի դուռն ու նստելով նստացույցի՝ հնարավորինս նվազեցնելով Արցախի սուբյեկտայնությունը»։
Շուրջ 10 օր առաջ 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրունի Իգիթյանի հրաժարականի պահանջներին ու դրանում ՔՊ-ականների ներգրավվածությանը: Ախուրյանում, սակայն, մինչ օրս էլ չեն դադարում արդեն նախկին համայնքապետի հրաժարականի պատճառների վերաբերյալ վարկածների քննարկումը՝ սկսած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի ներգրավվածությունից այս պատմության մեջ՝ որպես Արտակ Ադամյանի ընկեր, վերջացրած Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Կամո Ներսիսյանով, ով իր հետաքրքրությունն ունի Ախուրյան համայնքում: