«Ի՞նչ էր անում Տոնոյան Դավիթը 2020թ. հոկտեմբերին` պատերազմի ամենաթեժ օրերին, Ագարակի «Քարավան» փաբում». Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տոնոյան Դավիթին, իրեն պաշտպանողներին, քաղաքական դալտոնիկությամբ ու կապիկությամբ զբաղվողներին մի հարց.
Ասացեք խնդրեմ, թե ի՞նչ էր անում Տոնոյան Դավիթը 2020թ. հոկտեմբերին` պատերազմի ամենաթեժ օրերին, Ագարակի «Քարավան» փաբում: Ավելի մանրամասնեմ` ի՞նչ էր անում ձեր սիրելի «սպարապետն» էդ ժամանակ տարբեր օբյեկտներից հարբած էդ փաբ գնալով` եսիմ ում հետ:
Բա պատերազմ էր, արա: Բա տղերքը զոհվում էին, իսկ ինքը փաբում կայֆավատ էր լինո՞ւմ:
Կամ՝ ռուսական ի՞նչ կայանի վրա է հարձակում եղել` 6-րդ զաստավի: Ի՞նչ հարձակում ա եղել էլի: Ուզում եք ասել, որ ադրբեջանցիք ռուսների վրա հարձակվել են ու դրա մասին որևէ մեկը չի իմացել, հա՞, կամ էդ ինչի՞ համար պետք ա ռուսների վրա հարձակվեին: Ի՞նչ ես նստել ու ճոխացրած պատմություններ պատմում: Ադրբեջանցիք մինչև հիմա էդ կայանի դիմաց են` ոչ առաջ եկել, ոչ էլ ետ են գնացել:
Հլը էս հարցերիս պատասխանեք էլի: Թե բա ազատություն Դավիթին, թե բա Դավիթը քաղբանտարկյալ ա, թե բա մեղավոր չի: Բա ի՞նչ ա, որ մեղավոր չի: 2018-ին իր գործընկերներին դավաճանողը դավաճանեց մի ամբողջ ժողովրդի, իսկ այսօր էլ Նիկոլի դուդուկի տակ սալտոներ ա տալիս, իսկ դուք արդարացնո՞ւմ եք: Լավ է»: