Այս դեպքում ստել՝ նշանակում է վտանգել Հայաստանը
Թուրք-ադրբեջանական տանդեմի ղեկավար Ռեջեփ Էրդողանը բոցաշունչ ողջույններ է փոխանցում Հայաստանի թրքասեր իշխանություններին և խնդրում իրենց ֆիքսել, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե …
1/…Հայաստանը կհամաձայնի երկրի մասնատմանը և «սիրով» Սյունիքով միջանցք կտրամադրի Մեծ Թուրան հակահայկական ծրագրի իրականացման համար (թուրքերը դա անվանում են Զանգեզուրի միջանցք):
2/…Հայաստանն ադրբեջանական պայմաններով պայմանագիր կստորագրի։ Այսինքն՝ կհամաձայնի ինքնակամ հուղարկավորել Հայաստանի Հանրապետությունը։
Այ, մի բան չեմ հասկանում, մի՞թե փաշինյանական իշխանությունը չի հասկանում, որ ստելը լավ չէ, ստելն ամոթ է, իսկ այս դեպքում ստել՝ նշանակում է վտանգել Հայաստանը։
Ո՞վ էր մեզ հեքիաթներ պատմում այն մասին, որ թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։
Հետաքրքիր է, ինչպե՞ս են մեզ համոզելու այս իշխանությունները, որ չեն համաձայնել միջանցքին և Հայաստանի մասնատմանը։
Ինչպե՞ս։
Թե՞ միջանցքը տրամադրելուց հետո մեզ ասելու են, որ դա միջանցք չի, այլ ճանապարհ… չնայած ի՞նչ կապ ունի՝ միջանցք, թե ճանապարհ, միևնույն է այս իշխանությունը հետևողականորեն բոլորիս տանում է դեպի թուրքական դժոխք։