Ղազախստանում 31 մարդ հոսպիտալացվել է բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով
Ղազախստանի Ալմաթի քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում օգոստոսի 1-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհեր չկան: Հիվանդանոցներ է տեղափոխվել 31 մարդ, այդ թվում՝ 16 երեխա:
Այս մասին հայտնել է Քաղաքային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը։
Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 17:10-ին Ալմաթիի միկրոշրջաններից մեկի 16-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել, որից հետո հրդեհը հասել է էլեկտրական մալուխներին, վերելակին: Փրկարարները հայտնել են շենքից ավելի քան 300 մարդու տարհանման մասին։