ԱԳՆ–ից հայտնում են, որ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։
Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև զոհվածների մարմինների փոխանակման մեկնարկը նախատեսվում է հաջորդ շաբաթ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 2024 թվականին գնել է 2023 թվականի արտադրության SUZUKI մակնիշի մեքենա. այս մասին պաշտոնյան նշել է օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականն ամփոփող տարեկան հայտարարագրում։
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 և վիրավորվել մոտ 400 մարդ, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ,հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել իր հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ, այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին երկուսի միջև վեճը հանրային հնչեղություն է ստացել:
Գործակալության տվյալներով՝ Իրանի հետախուզական ծառայությունը ստացել է Իսրայելի վերաբերյալ ռազմավարական և զգայուն տեղեկատվությամբ փաստաթղթերի հսկայական քանակություն, այդ թվում ՝ միջուկային ծրագրերի ու օբյեկտների հետ կապված:
«Իզվեստիա»-ին տված մեկնաբանության մեջ պարոն Մասկը դատապարտել է որդուն ԱՄՆ նախագահի հետ հակամարտությանը մասնակցելու համար։ Նա կարծում է, որ Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփը պարզապես շատ հոգնած են ընտրություններից հետո կատարած աշխատանքի պատճառով։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել Սիրիայի հարավում՝ Մազրաաթ Բեյթ Ջին շրջանում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անդամի ուղղությամբ, մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը գրեթե մեկ ամսվա մեջ առաջին անգամ օդային հարվածներ էր հասցրել այդ երկրին, հայտնում է Times of Israel-ը։
Ահա նրա պատասխանը այն հարցին, թե երբ է դրվել ընտրակեղծիքների հիմքը, որը Նիկոլ Փաշինյանը տվել է Նվեր Մնացականյանին տրված հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ կարգելի բողոքի ակցիաների մասնակիցներին դիմակներ կրել։
«Նեղ միջավայրերում երկրի ղեկավարն ասում է՝ տարբերակ չունենք, պիտի անենք (Սահմանադրությունը փոխենք, և այլն), թե չէ՝ պատերազմ կլինի։ Իրականության մեջ Ադրբեջանի ախորժակը սահման չունի։ Իհարկե, մշտական թշնամության մեջ չես կարող ապրել, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս ղեկավարները կարդինալ հակառակն են ուզում։ Այլ բան է սովորական ադրբեջանցին, թուրքը, այլ բան է Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ունեն իրենց ծրագրերը՝ Հայաստանի ոչնչացումը»
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև աշխատասենյակում լարված հանդիպումից հետո։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի խոսքով՝ միջադեպը սկսվել է Մասկի կողմից պետական ծախսերը կրճատելու չիրականացված խոստումների շուրջ բուռն վեճից։ Այս մասին գրում է Newsweek-ը:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին միջուկային առաջարկում պատժամիջոցների մեղմացման մասին որևէ հիշատակում չկա՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն անվանելով հակասական և պարտադրողական, հայտնում է Mehr-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում սենատորի ելույթի ժամանակ։ Ուրիբե Տուրբայի վրա կրակել են թիկունքից։
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:
Ռուսական կողմը, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, փոխանակման գոտի է տեղափոխել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների առաջին խմբաքանակը։ Նրանք բոլորը նույնականացվել են որպես Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, հայտարարել է ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։
Ժամանակին թուրք արյունարբու գեներալներն անգամ այսպիսի վերաբերմունք էին ցույց տալիս հայ գեներալի նկատմամբ: Թովմաս Նազարբեկյանի և Խալիլ փաշայի այս զրույցը դրա վառ օրինակներից մեկն է:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով, հայտնում է Mehr-ը։
Մի առիթով, Նիկոլ Փաշինյանը դիպուկ է նկատել, թե «Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսաստանյան մայրաքաղաքի մատույցներում ևս երկու անօդաչու թռչող սարք են խոցել։ Ընդհանուր առմամբ, գիշերվանից ի վեր ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ինը ԱԹՍ, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում՝ շուկաներից մեկի տարածքում։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում՝ շուկաներից մեկի տարածքում։
Նա շարունակել է. «Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ առաջին Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր Անձին ընծայելով օրհնություն աստվածային Սբ Սեղանից և իմ սրտից:
«ՔՊ-ականներն ու իրենց պարագլուխը դեռ չե՞ն հայտարարել, որ 1-ին նախագահի ու կաթողիկոսի հանդիպումը, Մայր Աթոռի չլուծարվելն ու ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անվստահության գործընթացի մեկնարկը նոր պատերազմի կհանգեցնի:
Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնում են դեսպանատնից։
Ալեն Սիմոնյանը նույնպես անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմանը։
Բայց նրանց տրված է քաղաքական հեռատեսություն գործարկելու բացառիկ շանս, այն է՝ ոչ թե վաղը մյուս օրը անբարո ձևով ուրանալ Փաշինյանին, ինչպես Փաշինյանն է ուրանում Լևոն տեր Պետրոսյանին հիմա և ուրանալու է բոլոր ՔՊ-ականներին վաղը, այլ հիմա նախաձեռնել քաղաքական հեռատեսություն և ուրացման փոխարեն կիրառել իրենց տրված անվստահության գործիքը: Այն գոնե, թե քաղաքական գործիք է և հիմնավոր:
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ հերթապահ ուժերըշարունակում են պաշտպանել տուլացիներին թշնամու հարձակումներից՝ խոցվել են մի քանի օդային թիրախներ։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» գործարանում: Հրդեհը մարվել է, աղտոտող նյութերի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել»,- իր տելեգրամյան ալիքում նշել է մարզպետը։
Հայրենիքը մենակ Երևանը և արվարձանները չեն, հայրենիքը նաև սահմանամերձ գյուղերն են, որտեղ ամիսներ շարունակ կրակոցներ են, գյուղացիները արդեն անգիր ժամերը գիտեն, 8-ին, 10:30-ին, 12-ին և այդպես մինչև լույս, գյուղապետի կինը ասում է.
Եվ սա ասում է մեկը, ով 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին կրկին ուզում էր բերել իշխանության, իսկ առհասարակ պատգամավոր առաջին անգամ դարձել է նրա գլխավորած քաղաքական ուժի` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ընտրացուցակով:
Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն ինձ համար էլ էր անակնկալ։ Նրա անունը երբեք չի քննարկվել որպես վարչապետի հնարավոր թեկնածու։ Կարծում եմ՝ ինքն էլ դրա մասին չի մտածել։ Համենայն դեպս՝ այս փուլում։