Իրանում հայտնել են Իսրայելի մեծածավալ ռազմավարական գաղտնի փաստաթղթերին տիրանալու մասին. ԶԼՄ

Իրանի հետախուզական ծառայությունները Իսրայելի հսկայածավալ ռազմավարական և գաղտնի տեղեկատվություն ու  փաստաթղթերի են տիրացել:

Այս մասին հայտնում է IRIB լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Իրանի հետախուզական ծառայությունը ստացել է Իսրայելի վերաբերյալ ռազմավարական և զգայուն տեղեկատվությամբ փաստաթղթերի հսկայական քանակություն, այդ թվում ՝ միջուկային ծրագրերի ու օբյեկտների հետ կապված:

Ըստ աղբյուրի՝  չնայած այն հանգամանքին, որ վերոհիշյալ փաստաթղթերը ձեռք բերելու գործողությունը կատարվել է որոշ ժամանակ առաջ, դրանց մեծ ծավալը և ամբողջ խմբաքանակն անվտանգ տեղափոխելու անհրաժեշտությունը հանգեցրել են տեղեկատվական լռությանը, որպեսզի դրանք հասնեն համապատասխան պահպանվող վայր:

Նշվում է, որ, փաստաթղթերի առատությամբ պայմանավորված, դրանց ուսումնասիրության և պատկերների, տեսանյութերի դիտման համար զգալի ժամանակ  կպահանջվի:

Տեսանյութեր

Լրահոս