Բնակիչը պատմում է, նրա տղան գնում է սահման, նրան ճանապարհին ստուգում է ադրբեջանցի սպան, ամբողջ պայուսակը քանդում ստուգում է, նոր թողնում գնա դիրք, հասկանու՞մ եք. Լյոկա

Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը՝ Լյոկան, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայրենիքը մենակ Երևանը և արվարձանները չեն, հայրենիքը նաև սահմանամերձ գյուղերն են, որտեղ ամիսներ շարունակ կրակոցներ են, գյուղացիները արդեն անգիր ժամերը գիտեն, 8-ին, 10:30-ին, 12-ին և այդպես մինչև լույս, գյուղապետի կինը ասում է.

-10:30 ի երեկվա կրակոցը PK-(ՊԵԿԱ)-ից էր, արդեն զենքերը ճանաչում է ձայնով:

Աբսուրդը նա է, որ գյուղացիներին ստիպում են Չպատմել ու չասել կրակոցների մասին, արդեն որ երրորդ մարդն է նույնն է պատմում, կրակոցները ակտիվ շարւնակվում են մինչ այսօր, Խոզնավար, Խնածախ, Տեղ, Արավուս և այլն գյուղերում:

Բնակիչը պատմում է, նրա տղան գնում է սահման, նրան ճանապարհին ստուգում է ադր…անի սպան, ամբողջ պայուսակը քանդում ստուգում են, նոր թողնում գնա դիրք, հասկանու՞մ եք:

Հաջորդին կպատմեմ 2 տղաների մասին, Տեղ ու Արավուս գյուղացիներին ովքեր մեկ օր մնացին հակառակորդի սահմանին ու հետ եկան»:

Տեսանյութեր

Լրահոս