
Թրամփը հայտարարել է, որ կարգելի բողոքի ակցիաների մասնակիցներին դիմակներ կրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ կարգելի բողոքի ակցիաների մասնակիցներին դիմակներ կրել։
«Հիանալի աշխատանք, Ազգային գվարդիա, Լոս Անջելեսում երկու օրվա բռնություններից, բախումներից և անկարգություններից հետո։ Մենք ունենք ոչ կոմպետենտ նահանգապետ (Նյուսքամ) և քաղաքապետ (Բաս), որոնք, ինչպես միշտ (միայն տեսեք, թե ինչպես նրանք գլուխ հանեցին հրդեհներից, իսկ հիմա էլ՝ թույլտվություններ ստանալու իրենց ՉԱՓԱԶԱՆՑ ԴԱՆԴԱՂ աղետից։ Դաշնային թույլտվությունն արդեն ստացվել է), ի վիճակի չեն գլուխ հանել դրված խնդրից։ Արմատական ձախերի, սադրիչների և հաճախ վճարովի խռովարարների այս բողոքի ցույցերը ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՎԵԼՈՒ։ Բացի այդ, այսուհետ բողոքի ցույցերին արգելվում է դիմակներ կրել։ Ի՞նչ ունեն թաքցնելու այդ մարդիկ և ինչո՞ւ??? Կրկին շնորհակալություն Ազգային գվարդիային՝ հիանալի կատարած աշխատանքի համար», – գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը կարգադրել էր Կալիֆոռնիայում 2000 ազգային գվարդիական տեղակայել՝ նահանգում ներգաղթյալների ձերբակալությունների պատճառով սկսված բողոքի ակցիաների ֆոնին։