Բաժիններ՝

Մահափորձ Կոլումբիայի նախագահի թեկնածուի դեմ. Ուրիբեն ծայրահեղ ծանր վիճակում է

Կոլումբացի սենատոր Միգել Ուրիբե Տուրբայը հարձակման է ենթարկվել Բոգոտայում՝ գլխին ստանալով հրազենային վնասվածք, հաղորդում է Bluradio-ն:

«Շաբաթ երեկոյան հարձակում է տեղի ունեցել Միգել Ուրիբե Տուրբայի վրա, որը մտադիր էր նախագահի թեկնածու առաջադրվել ընտրություններում (կանցկացվեն 2026 թվականին – խմբ.)», – ասվում է հրապարակման մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Բոգոտայում սենատորի ելույթի ժամանակ։ Ուրիբե Տուրբայի վրա կրակել են թիկունքից։

Պարբերականը, հղումանելով իր աղբյուրներին, նշում է, որ քաղաքական գործիչը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, որին վնասազերծել են Ուրիբեի թիկնապահները։

El Tiempo թերթը գրում է, որ նա 15-ամյա պատանի է։

Ականատեսների վկայությամբ՝ դեռահասը եկել է մոտոցիկլետով, մոտեցել սենատորին և մոտ վեց անգամ կրակել մեջքին։Կրակոցներից մեկի հետևանքով Ուրիբեն վիրավորվել է գլխից։

Կոլումբիայի նախագահի վարչակազմը իրավասու մարմիններին կոչ է արել անհապաղ սկսել միջադեպի հետաքննությունը և բացահայտել պատասխանատուներին:

Երկրի իշխանությունները պարզում են, թե ձերբակալվածից բացի, ով կարող էր ներգրավված լինել սենատորի դեմ մահափորձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս