Երկիր են տվել քեզ, պահի՛ր… Չի անի, էդ ռիսկին չի գնա, դա կլինի իր վերջի սկիզբը. Նարեկ Մանուկյան

«Նեղ միջավայրերում երկրի ղեկավարն ասում է՝ տարբերակ չունենք, պիտի անենք (Սահմանադրությունը փոխենք, և այլն), թե չէ՝ պատերազմ կլինի։ Իրականության մեջ Ադրբեջանի ախորժակը սահման չունի։ Իհարկե, մշտական թշնամության մեջ չես կարող ապրել, բայց Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս ղեկավարները կարդինալ հակառակն են ուզում։ Այլ բան է սովորական ադրբեջանցին, թուրքը, այլ բան է Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ունեն իրենց ծրագրերը՝ Հայաստանի ոչնչացումը»,– «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՎԱ Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրեն և նորաստեղծ «Արմենիա 2026» շարժման հիմնադիր Նարեկ Մանուկյանը։

Վերջինս նկատեց՝ երբ դու սեփական միջոցներով երկիր չես կարող պահել, ուրեմն քիթդ մի՛ ցցիր, դաշնակիցներիդ հետ խնդիրներ մի՛ ստեղծիր՝ հավելելով՝ երկիր են տվել քեզ, պահի՛ր:

«Պետք է բացառել սահմանադրական փոփոխությունները։ Կարծում եմ՝ նա այդ ռիսկին չի գնա, որովհետև դա կլինի իր վերջի սկիզբը։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ինքն էլ գիտի, որ թղթով խաղաղություն չի լինում․ դա իրեն սոսկ պետք է ընտրությունների համար»,- ասաց Նարեկ Մանուկյանը:

Կարդացեք նաև

«Արմենիա 26» շարժման հիմնադիրը նկատեց՝ մարդուն երազանքից չի՛ կարելի զրկել։

«Իմ պապերն Արևմտյան Հայաստանից են, ո՞վ կարող է ինձ ստիպել դա մերժել կամ մոռանալ: Ի՞նչ է նշանակում՝ Արցախը Հայաստան չէ։ Էնքան են ասել՝ միջազգային հանրությունն էլ է նման կերպ մտածում։ Ի՞նչ է նշանակում՝ մոռացեք․ չե՛նք մոռանում, ու վե՛րջ»,- ասաց Նարեկ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս