Լիլիթ Մակունցը և ամերիկյան քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնում են դեսպանատնից։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս