
Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդի հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմանը, տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը այցելել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Եվ սա ասում է մեկը, ով 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին կրկին ուզում էր բերել իշխանության, իսկ առհասարակ պատգամավոր առաջին անգամ դարձել է նրա գլխավորած քաղաքական ուժի` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ընտրացուցակով: