Նիկոլ Փաշինյանին անցանկալի, գուցե նվաստացնող հարցեր տալու համար լրագրողների նկատմամբ իրականացվող արշավը, անձնական վիրավորանքներն ու թիրախավորումն անթույլատրելի են: Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների ահազանգել եմ խնդրի մասին:
Լրագրողներ-լրագրողական ոլորտի ՀԿ-ներ հակամարտություն է սկսում։ Թեման կթողնեի ոլորտի տեր ու տնօրեններին, եթե չլիներ Դանիել Իոաննիսյանի պնդումը, թե լրագրողների հայտարարության տակ ստորագրածները «համարյա բոլորը փողով գրողներ, հանրությանը լավ հայտնի կեղծ լուրեր տարածողներ» են։ Իմ կարդալու պահին լրագրողների հայտարարության տակ 98 ստորագրություն կար, որոնցից շատերը հասարակությանը լավ ծանոթ երկարամյա լրագրողներ են։ Տարիներ շարունակ, ոմանք՝ լավ, ոմանք՝ վատ, իրենց գործն են արել։ Ինչպե՞ս է հնարավոր բոլորին ահա այսպես վատաբանել։
Հուլիսի 30-ին Թուրքիայի Հարավ-Արևմուտքում գտնվող Անթալիայի Ալանյա շրջանում խոշոր վթար ավտովթար է տեղի ունեցել:
Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի, թե առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ Արցախի նախագահի խնդրանքով 7 օրից զեկույց կկազմի Արցախում հայերի ցեղասպանության վերաբերյալ:
Եթե «արևմուտքում» որոշել են, որ Արցախի հարցը մեկնընդմիշտ փակվել է, և այս պահին հրատապ է արդեն ադրբեջանցի իբր 65 հազար փախստականներով Սյունիքը բնակեցնելով, ավարտին մոտեցնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ ինքնիշխանությունը ոչնչացնելու առաքելությունը, ապա չարաչար սխալվում են: Եթե այդպես է, մենք էլ այս պահին առավել հրատապ ենք համարում Նախիջևանը գոնե 365 հազար հայ փախստականներով վերաբնակեցնելու խնդիրը, հաջորդ կլինի պատմական Արցախի տարածքները և այլն:
Ի՞նչ քայլեր գիտեք դուք, որոնք առանձին վերցրած շատ բան չեն փոխում, բայց իմաստ ունեն համակարգային պայքարի դեպքում
24 ժամվա ընթացքում տարհանվել է ավելի քան 31 հազար բնակիչ։
Ադրբեջանական Ահմեդ անունով զինված ծառայող, Վագիֆ Խաչատրյանին հրելով, դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության տեղափոխել են անհայտ ուղղությամբ։ Նրանց հետ սկզբում մեկնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկը, ով քիչ անց ադրբեջանական զինված ծառայողների հարկադրմամբ վերադարձել է առանց Վ.Խաչատրյանի։
Վերադարձրեք հորս. իմ հայրը հանցագործ չէ. «Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, դատախազությունը, ամենը կեղծ է: Նկարները, որոնք համացանցում վերջերս տարածվել են, դարձյալ որևէ կապ չունեն հորս հետ. չգիտեմ՝ ում նկարներն են տեղադրում»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Կարմիր խաչի ավտոմեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
Հարձակման շարժառիթն առայժմ հայտնի չէ։
Ալիևը փորձում է փոխել ոչ միայն Արցախի խնդրի բովանդակությունը, այլև ողջ տարածաշրջանի հեռանկարը։
Այնուամենայնիվ հույս ունեմ, որ ցանկացած աբսուրդ ինչպես սկսվում է, այնպես էլ ավարտվում է։
Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե այս ծրագրային հոդվածաշարում բարձրացվող հարցերն ունեն բացառապես տեսական նշանակություն և որևէ կապ չունեն իրական քաղաքականության և հողի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։
Պաշտոնյայի խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում.
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։
Սա դարձել է հայկական իրականության պարադոքսն ու դատավճիռը. միայն դիկտատուրան կարող է փրկել Նիկոլ Փաշինյանի կյանքը, ինչը երաշխավորող իշխանության պահպանման համար նա պատրաստ է գործնականում ամեն ինչի՝ ինչպես ներքաղաքական կյանքում, այնպես էլ ու առավել ևս՝ արտաքին քաղաքական հարաբերություններում։
Բարսելոնայում ընթացող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության (Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ) խորհրդի հավաքին հանդես եմ եկել ելույթով։
Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։ Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանել ու ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։ Ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզում:
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալներով, հուլիսի 30-ին՝ ժամը 17:10-ին, սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Գուրբանով Սաիդ Օմար օղլուն, ծառայությունից վերադառնալով սահմանային ուղեկալ, հանկարծ իրեն վատ է զգացել։
Իրանում հում պողպատի արտադրությունն այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8%-ով և հասել 3 մլն 200 հազար տոննայի։ Այս մասին հայտարարել է Պողպատ արտադրողների համաշխարհային ասոցիացիան (Worldsteel):
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի «օկուպացված» տարածքների ուկրաինացի երեխաների համար բժշկական և հումանիտար օգնության ծրագիր է ստեղծում։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարությունը հերթական գնումն է կատարել։
Համաշխարհային բանկը հաստատել է 300 միլիոն դոլարի օգնությունը Բանգլադեշին՝ բարելավելու գազի բաշխումը և վերջնական օգտագործման արդյունավետությունը՝ ներդնելով շարքային և արդյունաբերական սպառողների համար կանխավճարային հաշվառման համակարգեր և նվազեցնելով մեթանի արտանետումները բնական գազի արժեքի ձեըավորման ընթացքում։
Տիգռան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն 4.5 ամիս կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովի ծննդյան օրն է:
Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:
Մեկ տարի առաջ էլ Տիգրան Ավինյանը «Փեթակի» հարևանությամբ կառուցվող մետրոյի միջանկյալ կայարանի ու 250 էլեկտրական ավտոբուսների ձեռքբերման մասին էր խոսում՝ «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»։
Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։