«Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին». Խուդոյան

Հովհաննես Խուդոյանը գրում է. «❌ Եթե ես իմ էջում գրեմ Արցախ, դրանով Արցախը չի փրկվի։

❌ Եթե լրագրողը նվաստացնող հարց տա պաշտոնյային, վերջինիս հակապետական քայլերը չեն կասեցվի

❌ Եթե ասեմ, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, դրանով իրավական պետությունը չի վերականգնվի

❌ Եթե ասեմ, որ Գրիգորի Խաչատուրովն է քաղբանտարկյալ, դրանով բանակի կոտրված մեջքը չի ուղղվի

❌ Եթե ստորագրեմ Հայաքվեի համար, Արցախի հանձնումը չի չեղարկվի

❌ Եթե պաշտպանեմ մի դատավորի, դրանից դատական համակարգի գահավիժումը չի դադարի

❌ Եթե խնջույքից նկար չդնեմ, դրանից Արցախում պարենը չի ավելանա

❌ Եթե զանգեմ մի արցախցի ընկերոջ, դրանից 120,000 մարդու հուսահատությունը չի կոտրվի

❌ Եթե տարածեմ բռնարարքի մասին տեղեկություն, խոշտանգումները չեն դադարի

❌ Եթե մտահոգություններով կիսվեմ մի գաղափարակցի հետ, դրանք միևնույն է` չեն վերանա

❌ Եթե մի քաղցր խոսք ասեմ հայրենակցիս, համընդհանուր պառակտվածությունը չի նվազի

❌ Եթե չօգտվեմ հայրենադավ մեկի բիզնեսից, մեծ բան չի կորցնի

❌ Եթե մոլորյալ մեկին դարձի բերեմ, թշնամին դրանից չի թուլանա

❌Եթե …

✅ Եթե

– անեմ թվարկվածը ամեն օր ու հետևողական

– եթե օգնեմ բոլոր նրանց, ովքեր անում են դա ամեն օր ու հետևողական

– եթե թվարկածից թեկուզ մեկն անողին ոչ թե քննադատեմ, հիասթափեցնեմ, այլ համոզեմ անել մնացածը ամեն օր ու հետևողական

– եթե քննադատողին համոզեմ չքննադատել ու միանալ թվարկվածին ամեն օր ու հետևողական

– եթե թշնամացածին փորձեմ համոզել նվազեցնել թշնամանքը մինչև քննադատություն, քննադատությունից նվազեցնել մինչև չխանգարելը, չխանագարելուց անցնել օգնելուն

 

ապա

 

– հույս կլինի, որ հայը կարող է վերականգնել հավատը իր ուժերի նկատմամբ, մաքրվել ամոթից ու կեղտից, դիմադրություն ցույց տալ թշնամական բոլոր օջախների դեմ։

 

Ուրեմն ապրեն

 

– Խաչատուրը, որ ֆլեշմոբ է կազմակերպել

– Ani -ն ու Hripsime -ն , որ պետությունը քանդողների երեսին են խփում ճշմարտությունը

– իրավապաշտպանները/քաղհասարակությունը ու ընկերները, ովքեր բարձրաձայնում են քաղաքական հետապնդումների մասին

– մյուս բոլոր լրագրողները, ովքեր վերջին օրերին հրաշալի համախմբածություն են ցույց տալիս

– փաստաբանները, ովքեր ամեն օր պայքարում են ապօրինությունների դեմ

– անկախ դատավորները, ովքեր անձնական զրկանքներ կրելով, դիմադրում են իրավական պետության համար պայքարում

– բոլոր նրանք, ովքեր ապրումակցում ու գոտեպնդում են պաշարման մեջ գտնվող արցախցի հայրենակիցներին

– բոլոր նրանք, ովքեր փողոցներ են դուրս գալիս իրենց արդար պահանջներով

– բոլոր նրանք, ովքեր չիմանալով, թե ինչ կարող են անել կամ հոգսերի մեջ թաթախված` ժամանակ չունեն որևէ բան անելու, իրենց մտերիմների հետ` առերես կամ վիրտուալ, կիսվում են իրենց մտահոգություններով առ հայրենիք։

Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին` իրենց մեղքերի, կեղտի ու թշնամանքի հետ։

Հ.գ.

Ի՞նչ քայլեր գիտեք դուք, որոնք առանձին վերցրած շատ բան չեն փոխում, բայց իմաստ ունեն համակարգային պայքարի դեպքում»։

Տեսանյութեր

Լրահոս