ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքին Լիլիթ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները

Բարսելոնայում ընթացող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության (Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ) խորհրդի հավաքին հանդես եմ եկել ելույթով։

Մեր գործընկերներին եմ ներկայացրել յոթ ամսից ավել տևող Արցախի շրջափակման և դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները։

Խոսել եմ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցների կոչերն արհամարհելու մասին։

Հորդորել եմ ներկաներին օգտագործել իրենց երկրներում ունեցած ազդեցությունը արհավիրքը կանխելու ուղղությամբ ավելի գործուն քայլեր ձեռնարկելու համար։

Շնորհակալություն եմ հայտնել նախորդ հավաքի ժամանակ Արցախի շրջափակումը դատապարտող կոշտ հայտարարության համար։

Անդրադարձել եմ Հայաստանի կառավարիչների կողմից ընդդիմության նկատմամբ շարունակական բռնաճնշումներին, մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Armen Ashotyanի դեպքին։

Խորհրդի հավաքի ընթացքում ՀՀԿ ուսանողական կազմակերպություն/ RPA Student Organizationը ընտրվել է EDS-ի լիիրավ անդամ։

Հիշեցնենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կառույցի աֆիլացված անդամ էր 2016 թվականից։

ՀՀԿ վերջին համագումարում ՀՀԿ ուսանողական կառույցի ստեղծումից հետո, այսուհետ այն ԵԺԿ ուսանողական ընտանիքի արդեն լիիրավ անդամ է։

Thanks to our European Democrat Students family for constant support and to our colleagues in Nuevas Generaciones de España for hosting the event in Barcelona, Spain

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31