Անթալիայի և Կարսի նահանգում խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել
Հուլիսի 30-ին Թուրքիայի Հարավ-Արևմուտքում գտնվող Անթալիայի Ալանյա շրջանում խոշոր վթար ավտովթար է տեղի ունեցել:
Իրար են բախվել բեռնատարը և ղազախ զբոսաշրջիկներ տեղափոխողող միկրոավտոբուսը:
Մասնավորապես միկրոավտոբուսը ետևից հարվածել է լուսամփոփի «կանգառ» ազդանշանի պատճառով ճանապարհային երթևեկելի հատածում կայանած բեռնատարին:
Վթարի հետևանքով մահացել է 2, վիրավորվել 12 անձ: Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի վայրում աշխատանքներին ներգրավված են եղել ոստիկանության, ժանդարմերիայի և շտապօգնության աշխատակիցներ:
Ցուցմունք վերցնելու նպատակով բեռնատարի վարորդը տեղափոխվել է ժանդարմերիայի մոտակա բաժին:
Նույն օրը մեկ այլ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Կարսի նահանգում:
Այս դեպքում արդեն զբոսաշրջիկներ տեղափոխող մեծ ավտոբուսը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, Քարաքուրթ կոչվող վայրի ոլորաններից շուրջ 50 մետր գլորվել է ձորը:
Վթարի հետևանքով մահացել է 6, վիարվորվել 23 անձ: