
Վերադարձրեք հորս. իմ հայրը հանցագործ չէ. ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
«Այն, ինչ ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությունը, դատախազությունը, ամենը կեղծ է: Նկարները, որոնք համացանցում վերջերս տարածվել են, դարձյալ որևէ կապ չունեն հորս հետ. չգիտեմ՝ ում նկարներն են տեղադրում»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Կարմիր խաչի ավտոմեքենայից ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:
Վերա Խաչատրյանը նաև հերքեց լուրերը, թե իր հայրը եղել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վարորդը։
«Կարմիր խաչից առաջին օրը զանգահարել են քույրիկիս, տեղեկացրել, որ տեսել են հայրիկիս՝ Բաքվի հիվանդանոցներից մեկում է (կարծես թե դա այնքան լավ բան է): Իսկ ես ուզո՞ւմ եմ, որ իմ հայրը լինի Բաքվի հիվանդանոցներից մեկում: Ես նրան իր հայրենիք էի բերում բուժելու՝ հույսով, որ տեղ կհասնի ու ողջ-առողջ հետ կգնա իր տուն: Հայրս իր 68 տարիներն արժանապատիվ ապրել է, իսկ հիմա գնա ու դառնա թուրքի ու ադրբեջանցու գերի՞»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում