Բաժիններ՝

Իրանը աշխարհում պողպատ արտադրող յոթերորդ երկիրն է դարձել

Իրանում հում պողպատի արտադրությունն այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8%-ով և հասել 3 մլն 200 հազար տոննայի։ Այս մասին հայտարարել է Պողպատ արտադրողների համաշխարհային ասոցիացիան (Worldsteel):

Իրանը, Հարավային Կորեայից հետո, երկրորդ ամիսն անընդմեջ զբաղեցրել է յոթերորդ տեղը պողպատի արտադրությամբ։

Պողպատ արտադրողների ասոցիացիայի տվյալներով՝ հունիսին պողպատի համաշխարհային արտադրությունը հասել է 158 մլն 800 հազար տոննայի, ինչը 1,1%-ով պակաս է 2022թ.-ի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում և 0,1%-ով պակաս նախորդ տարվա հունիսի համեմատ։

Չնայած աշխարհի խոշոր պողպատ արտադրողների արտադրության նվազմանը, Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում և Հնդկաստանում պողպատի արտադրությունն աճել է։

Այս զեկույցը ցույց է տալիս Իրանի՝ որպես աշխարհում պողպատ արտադրող յոթերորդ արտադրողի դիրքերի կայունացումը։ Սպահանը համարվում է նաև պողպատի, երկաթի ամենամեծ արտադրողը երկրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս