
Սաակաշվիլին դիմել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի իր համախոհներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի «օկուպացված» տարածքների ուկրաինացի երեխաների համար բժշկական և հումանիտար օգնության ծրագիր է ստեղծում։
Սաակաշվիլին Facebook-ում գրել է, որ Ուկրաինայի գրավյալ տարածքներից առևանգվել են 15 հազար ուկրաինացի երեխաներ, որոնք բռնի կերպով հանձնվել են Ռուսաստանին՝ որդեգրման համար կամ տեղավորվել մանկատներում, գրում է «Նովոստի-Գռուզիան»։
«Ես խնդրում եմ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում եղած իմ բոլոր համախոհներին ներգրավվել այս գործում, օգնել մեզ տեղեկություններ հավաքել և վերադարձնել երեխաներին»,- գրել է Սաակաշվիլին։