
Ադրբեջանցի սահմանապահ է մահացել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալներով, հուլիսի 30-ին՝ ժամը 17:10-ին, սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Գուրբանով Սաիդ Օմար օղլուն, ծառայությունից վերադառնալով սահմանային ուղեկալ, հանկարծ իրեն վատ է զգացել։
Չնայած տեղում առաջին բուժօգնության ցուցաբերմանը և մոտակա բնակավայրից բժիշկներ կանչելուն, հնարավոր չի եղել փրկել զինվորի կյանքը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։