Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Արաբական Միացյալ Էմիրություններում:
Սեպտեմբերի 6-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Հանրապետութունում ստեղծված իրավիճակն է եղել: Հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
Միացյալ Նահագների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Անցած հինգուկես տարում սրանք Երևանի մետրոպոլիտենի անգամ մեկ կայարանի կառուցման նախագիծ չունեցան, թեև իրենց խոստումներով՝ դեռևս անցած տարի պիտի «Աջափնյակ» կայարանը բացված լիներ։ Թե՛ քաղաքային, թե՛ համապետական կառավարման հարցերում չկա մի բնագավառ, մի ոլորտ, որտեղ ձեռքբերում ունենան, բայց հասցրել են փոշիացնել հնարավոր ամեն ինչը՝ հայրենիքի հողակտորներից մինչև Ծիծեռնակաբերդի ճանապարհ։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բանակի համար գնում է 1700 փոքրածավալ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Արցախում բոլոր տեսանկյուներից իրավիճակը ծանր է։ Մասնավորապես կենցաղային առումով, օրը մեկ շնչին 200 գրամ հաց է հասնում։ Սա բավականին բարդ իրավիճակ է ստեղծում հատկապես երեխաների, տարեցների համար, տրանսպորտ առհասարակ չի գործում, դեղամիջոցներ չկան, հիվանդանոցներում դժվար իրավիճակ է։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ադսաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։
168.am-ը Վիկտոր Կրիվոպուսկովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՌԴ-ն Հայաստանի հանդեպ պատշաճ կերպով կատարել է իր պարտականությունները, ապա հիշեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը սկզբում ողջունում էր 2018 թվականի, այսպես կոչված, հեղափոխությունը, հետո՝ Փաշինյանի մի շարք քայլերը, և, որ Պուտինը 44-օրյա պատերազմից հետո հայտարարել էր, որ Փաշինյանը դավաճան չէ. իսկ հիմա տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ իշխանությունները Փաշինյանին շփոթում են հայ ժողովրդի հետ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։
Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ «այսօր ռուսական էներգետիկական արտադրանքի մեծ մասը մատակարարվում է Չինաստան»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության զարգացման, երկու երկրների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության ակտիվացման վրա։
Կիևում առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ: Գագաթնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է նաև, որ այս ձևաչափով երրորդ գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարել է ֆինանսավորման աղետալի պակասի մասին. դա կհանգեցնի Աֆղանստանի միլիոնավոր բնակիչների օգնության կրճատմանը:
Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում:
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանի կարծիքով՝ Հայաստանի ու Արցախի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից զորքի կուտակումը նշանակում է հարձակում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վրա։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ։ Պատասխանելով վերջիններիս հարցերին՝ նախարարն Անկարայում օրեր առաջ տեղի ունեցած Տեխնոֆեստի կապակցությամբ նշել է, որ Անկարայում իրենք իրականացրել են ամենամեծ իրադարձությունը, որին ավելի քան 940 հազար մասնակից է եղել։
Վաշինգտոնը Կիևին դրդում է պատերազմ մղել «մինչև վերջին ուկրաինացին» և դրա համար միջոցներ չի խնայում։
Radar Armenia-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, այնուհետև սպասվում է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Արցախի ՆԳ նախարարի հասցեին սուտ գրառում արած և այն հեռացրած կինը ՔՊ-ի ավագանու ցուցակում է։ Այս մասին գրում է hatasyan.news-ը։ Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբիլեյանի օգնականի մայրը՝ Քրիստինե Վարդանյանն, իր անձնական էջում բաց նամակ էր ուղղել Արցախի ՆԳՆ ղեկավար Կարեն Սարգսյանին, իսկ հետո հեռացրել գրառումը։ Նա նշել էր, որ Արցախի ՆԳՆ-ն մարտի դաշտից զինծառայողների դիակները հանելու համար կաշառք է պահանջել:
«Arab News-ին տված հարցազրույցում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում ուզում են նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի վրա, իսկ Հայաստանի կառավարիչը թշնամանում է Ռուսաստանի հետ։
Դուք երկիրը տանում եք կործանման, դուք պարտվելու եք. Ռուբեն Վարդանյանը՝ ՔՊ-ին
Փաշինյանի հետ վերջին անգամ շփվել եմ նախորդ տարի նոյեմբերին՝ առաջին ու վերջին անգամ. Վարդանյան
Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին:
Պետք է հավաքել բոլոր փաստերը, թե ինչ հանցանքներ է կատարել ու կատարում Ադրբեջանը. Վարդանյան
Ես հրաժարական չեմ տվել, ինձ հեռացրել են, դա եղել է Արցախի նախագահի որոշումը. Ռուբեն Վարդանյան
Խաղաղության պայմանագիրը ճանապարհ է, որը մեզ տանում է անդունդ. Ռուբեն Վարդանյան
Միջադեպի պատճառով հազարավոր քաղաքացիական բնակիչներ արգելափակվել են, սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչները լքում են իրենց տները և փորձում դուրս գալ վտանգավոր գոտուց։
Այս պահին պետք է մտածենք միայն, թե ինչն է օգնում Արցախը պահել հայկական. Ռուբեն Վարդանյան