Ալիևն ու Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել․ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի լրացուցիչ երթուղիների հարցին
Միացյալ Նահագների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գրասենյակը հայտնել է, որ Բլինքենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Նա կրկնել է Լաչինի միջանցքը հումանիտար, առևտրային և ուղևորափոխադրումների համար կրկին բացելու կոչը՝ «միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»։
Պետքարտուղարն ընդգծել է «երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորությունը»:
Նա խոստացել է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը խաղաղության գործընթացին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ստեղծած և աջակցվող շինծու անջատողական ռեժիմը կանխակալ կերպով կանխում է Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացումը, արհեստական խոչընդոտներ ստեղծում այդ ճանապարհի օգտագործման համար ու հրաժարվել է այս ճանապարհով ապրանքների փոխադրման վերաբերյալ ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածությունից»։